Ավստրալիայում տղամարդն AstraZeneca-ով պատվաստվելուց մի քանի օր անց հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Լրատվամիջոցների փոխանցմամբ 44-ամյա տղամարդը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մարտի 20-ին և մի քանի օր անց հոսպիտալացվել։

«Նա ուներ թրոմբոցիտների ցածր քանակ, ինչը տեղավորվում է պատվաստումով պայմանավորված թրոմբոցիտների քանակի նվազման նկարագրության մեջ»,-հայտնում են լրատվամիջոցից։

Այս պահի դրությամբ չի հաստատվել արդյոք տղամարդու մոտ առաջացած թրոմբոցիտների ցածր քանակը կապված է AstraZeneca-ով պատվաստման հետ, թե ոչ։

Նշենք, որ եվրոպական մի շարք երկրներ դադարեցրել են AstraZeneca-ի օգտագործումը։