Անկախ պատգամավոր Սոֆյա Սովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել Ապրիլյան պատերազմի ժամանակ իրեն ծանոթ տղաների զոհերի մասին։

«Ապրիլյան պատերազմին զոհվեցին երեք համագյուղացիներս՝ Արգիշտի, Մոնթե (Բենիամին), Արման։ Իրենց հետ զոհվեցին 100֊ից ավել երիտասարդներ։ Դեռ չէր փակվել վերքը և թիվը դարձավ ևս 5000։

Արմանը զոհվեց Մեխակավանում, Մոնթեն՝ Ֆիզուլիում։

2020 թ․ ապրիլի վերջին անգամ եղա Թալիշում, որտեղ և զոհվել է Արգիշտի Գաբոյանը։ Իր տունը գտնվում է այնտեղ, մոտեցա տանը, մի փոքր շրջեցի և գիտեի, որ էլի եմ վերադառնալու … գյուղացիներին ոգևորված պատմեցի, որ Արգիշտիի համագյուղացին եմ և բոլորն էլ ճանաչում էին իրեն։ Խոստացա, որ երբ համաճարակը անցնի, կգանք ու Արգիշտիի ծնունդը էլի այստեղ կնշենք, բայց… մի ամսից ծնունդն է…

Թալիշի ազատագրման ժամանակ զոհվել է համագյուղացիս՝ Հայկ Գալստյանը, 1994 թ․, Թալիշի պաշտպանության ժամանակ՝ Արգիշտի Գաբոյանը, 2016 թ.։

Էս գյուղը ինձ համար շատ հարազատ էր…

Արյան հոտը դեռ չէր անցել գյուղից…

Հուսանք և հավատանք, որ մի օր այնտեղ ծառեր կտնկենք…

Հավերժ փա՜ռք մեր անմահ հերոսներին, մենք ձեզ հիշում ենք և խոնարհվում ձեր շիրիմի առաջ»,-գրել է նա։