Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն հարգանքի տուրք մատուցելու 4-օրյա պատերազմի և Արցախյան ազատամարտի  նահատակների հիշատակին:

Արմեն Գրիգորյանը ծաղիկներ է դրել Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին: