ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 31-ին այցելել է Արմավիրի մարզում գտնվող Ալ-Աբդալյահ Գրուփ ՍՊԸ-ի մեգագյուղատնտեսական համալիր։ Համալիրի 1100 հեկտար տարածքում 2021-2022 թվականներին կտնկվի 350 հազար նուշի ծառ։

Ներդրումների ծավալը կազմում է 30 մլն դոլար, ներդրողը՝  Քուվեյթից գործարար Խալիֆե Ալ-Ֆադալան է։

Վահան Քերոբյանը շրջել է համալիրի տարածքով, ծանոթացել իրականացվող աշխատանքներին։

«Բուռն կերպով ընթանում են նախապատրաստական աշխատանքները, մեկ ամիս հետո կտնկվի առաջին 55 000 ծառը», — նշել է էկոնոմիկայի նախարարը։