Ապրիլի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 499 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  282 260 է: Այս մասին Aliq.ge-ի հաղորդմամբ՝ գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Երեկ իրականացվել է 28 712 թեստավորում, որից 17 922-ը հակամարմինների թեստով, 10 790-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 437 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 273 604 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 7 մարդ, ընդհանուր՝ 3 785: