Կառավարության այսօրվա նսիտին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց նախագիծ, համաձայն որի՝ կխրախուսվեն ու աջակցություն կտրամադրվի այն գործատուներին, ովքեր այս տարվա մայիսի մեկից հետո աշխատանքային պայմանագիր կկնքեն ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված կամ հաշմանդամություն ստացած նախկին զինծառայողներին ու նրանց հավասարեցված անձանց։

«Մասնավորապես, առաջարկվում է աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի մասով գործատուին տրամադրել առավելագույնը 100 հազար դրամ՝ եռամսյակի կտրվածքով», — ասաց նախարարը։