Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 1-ի նիստում որոշում կայացրեց, որով կխրախուսվեն եւ աջակցություն կստանան այն գործատուները, որոնք այս տարվա մայիսի 1-ից հետո աշխատանքային պայմանագիր կկնքեն ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված կամ հաշմանդամություն ստացած նախկին զինծառայողների ու նրանց հավասարեցված անձանց հետ։

«Մասնավորապես, առաջարկվում է աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի մասով գործատուին տրամադրել առավելագույնը 100 հազար դրամ՝ եռամսյակի կտրվածքով», — ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ներկայացնելով նախագիծ։

Նախարարի խոսքով՝ առաջարկվում է նաև միանվագ փոխհատուցում տրամադրել մինչև 500 հազար դրամի չափով աշխատատեղի հարմարեցման համար կատարված աշխատանքների ծախսերի մասով։