ԱԺ-ն առաջին ընթերցմամբ «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս նախագիծը հեղինակել են պատգամավորներ Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահագն Հովակիմյանը, Համազասպ Դանիելյանը:

Նախագիծը ստացավ 83 կողմ ձայն։ Ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։ Նշենք, որ նախագծով առաջարկվում է հանել ռեյտինգային ցուցակը՝ ընտրությունների գնալով մաքուր համամասնական ընտրակարգով:

Իմքայլական Վահագն Հովակիմյանը, ի պատասխան ընդդիմադիրների մտահոգությունների, նշեց՝ խաղի կանոն չի փոխվում. ԱԺ-ն ձևավորվում է համամասնական ընտրակարգով: