Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Ավելի վաղ Լավրովն արդեն հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, քննարկել երկկողմ հարաբերություններն ու ԼՂ հարցով պայմանավորվածությունները:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտնել էր, որ ԱԳ նախարարները կքննարկեն ԼՂ-ում իրավիճակը, 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ համաձայնությունների իրականացման ընթացքը, երկկողմ համագործակցության, նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր: