«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու հարցը։ Նա 2019 թվականի փետրվարի 6-ին է մարզպետ նշանակվել եւ սրբորեն ծառայել է իրեն նշանակողին եւ իշխանական թիմին, ուստի ազատելու որեւէ պատճառ, իրենց տեսանկյունից, չկա։

Մենք տեղեկացանք, որ Չոբանյանին ոչ թե պաշտոնաթող են անում, այլ պաշտոնն են բարձրացնում՝ տեղափոխում են Երեւան։ Նա նշանակվելու է արդյունաբերության եւ բարձր տեխնոլոգիաների նախարար՝ երեկ հրաժարական տված Հակոբ Արշակյանի փոխարեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում