ՀՀ առողջապահության նախարարությունն ուշադրությամբ հետևում է բոլոր այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում «AstraZeneca» պատվաստանյութի հետ կապված, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ ուրբաթ օրը ժողով կհրավիրեն, կքննարկվի Գերմանիայում իրականացված փոփոխությունը ցուցումների մեջ, որտեղ նշվում է, որ տարիքային շեմը բարձրացվել է։

«Ըստ այդմ, մենք էլ մեր գործողութունները կկառուցենք», — ասաց նա։

Նախարարի խոսքով՝ պաշտոնատար այն անձինք, ովքեր կցանկանան հրապարակել իրենց պատվաստման ընթացքը, ինֆորմացիան, կհրապարակվի։

«Բայց դուք գիտեք, որ բժշկական գաղտնիքն այլ անձանց կողմից չի կարելի հրապարակել», — ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե պատվաստվել են արդյոք իշխանության ներկայացուցիչները, նաև՝ Նիկոլ Փաշինյանի հարազատները։

Ավանեսյանն ասաց, որ երկուշաբթի օրվանից արդեն կկարողանան ապահովել, որ պատվաստանյութերը տեղում լինեն։

Հարցին՝ ինքն իր հարազատներին խորհուրդ կտա՞ պատվաստվել «AstraZeneca»-ով, նախարարն ասաց, թե բոլորին է խորհուրդ տալիս պատվաստվել։