Ռուսաստանը Մոսկվայի եւ Պեկինի վերաբերյալ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի նոր հայտարարությունները գնահատում է որպես ամեն ինչ անճանաչելի դարձնելու փորձ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք տեսնում ենք այդ հայտարարություններում, եւ ոչ միայն հայտարարություններում, այլ ըստ էության քաղաքական ուղեգծի՝ ամեն ինչ անճանաչելիության աստիճանի խեղաթյուրելու փորձ, — ասել է նա։ — Հենց Եվրամիությունն իր վերջին հայտարարություններով և ոչ լեգիտիմ պատժամիջոցներով և Ռուսաստանի, և Չինաստանի դեմ շարունակում է ոչ բարեկամական գիծը, իրեն հեռացնում է Եվրասիական մայրցամաքի իր հարևաններից, ինչպես նաև դիվանագիտական բառապաշարին է վերադարձնում սառը պատերազմի շրջանի ձևակերպումները՝ առաջ մղելով հնացած բլոկային մտածողություն»:

Նա նշել է, որ ԵՄ-ն խորացնում է բաժանարար գծերը։ «Եվրամիության՝ ուժի դիրքերից ուրիշների հետ խոսելու փորձերը շատ վտանգավոր են, կցանկանայի ասել, քանի որ դրանք ի վիճակի են ապակայունացնել միջազգային հարաբերությունները։ Շարունակելով նույն ոգով՝ Բրյուսելը կարող է մնալ ուղղակի համաշխարհային տնտեսական զարգացման ճանապարհին, որի կենտրոնը տեղափոխվում է Ասիա», — պարզաբանել է Զախարովան։