Ձու ածող հավերի կերը ներմուծվում է արտասահմանից, այս մասին կառավարությունում լրագրողներին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ձվի գնի բարձրացումը կապվում համաշխարհային շուկայում տեղի ունեցող փոփոխության հետ։

«Բայց դա չի նշանակում, որ ձվի գնի այսչափ բարձրացումը մենք կարծում ենք, որ համաչափ է, սկսել ենք վարույթ», — ասաց նա։