Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «զրոյական» է համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը։ Այս մասին նա հայտարարել է թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների ղեկավարների հետ տեսակոնֆերանսի ժամանակ․

«Հարցի լուծման համար 1992 թվականին ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, և չնայած այն գործում էր 28 տարի, արդյունք չկար։ Մինսկի խմբի գործունեության արդյունքները հավասար էին զրոյի։ Այն դեպքում, երբ Մինսկի խմբի համանախագահ երկրներն աշխարհի առաջատար պետություններ են, միջուկային տերություններ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ։ Իհարկե, եթե Հայաստանի վրա լուրջ ճնշում գործադրվեր և պատժամիջոցներ կիրառվեին, ապա հարցը վաղուց կարող էր լուծվել խաղաղ ճանապարհով։
Ցավոք, դա տեղի չունեցավ։ Ընդհակառակը՝ հարցի սառեցմանն ուղղված քայլեր են ձեռնարկվել»։