ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում ԱԺ արտահերթ նիստին, որի օրակարգում «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց, որ մի քանի օրից ԿԸՀ-ն սկսելու է ընտրական հանձնաժողովների անդամների լիցենզավորման, դասընթացների գործընթացը, և դրանով էլ պայմանավորված է նախագծի հրատապությունը: Վերջինս առաջարկեց ԸՕ նախագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց 24 ժամվա ընթացքում: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի փաթեթի վերաբերյալ գրավոր առաջարկների, ինչպես նաև գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար կսահմանվի 3-ական ժամ: