ԱՄՆ Պետդեպարտամենտը 2020-ին Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույց է հրապարակել, որում անդրադարձ է արվում մարդու իրավունքներին առնչվող մի շարք ոլորտներին:

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Արցախյան պատերազմի ժամանակ Բաքվի կատարած հանցագործություններին։

Նաև նշվել է Թուրքիայի ներգրավված լինելու փաստը․ «Այն բանից հետո, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ վերականգնեց վերահսկողությունը 1994 թվականից ի վեր «անջատողականների» կողմից վերահսկվող 4 հարակից տարածքների նկատմամբ, Ռուսաստանի միջնորդությամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոյեմբերի 9-ին հայտարարված հրադադարի ռեժիմը հանգեցրեց 3 լրացուցիչ շրջանի վերահսկողության խաղաղ փոխանցմանն Ադրբեջանին, ինչպես նաև ռուս խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջանում»,- ասված է զեկույցում։