Պաշտոնական Տաշքենդը հետաքրքրություն է հայտնել Ղարաբաղում ավերված պատմական հուշարձանների վերականգնման վերաբերյալ, հայտարարելէ Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը:

«Օգտվելով առիթից՝ մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ադրբեջանի նախագահին՝ հարգարժան Իլհամ Հեյդարովիչ Ալիևին, և ադրբեջանական ժողովրդին Լեռնային Ղարաբաղի տարածքները վերադարձնելու և պատմական արդարությունը վերականգնելու կապակցությամբ: Ուզբեկստանը պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղի երկրի հնագույն հուշարձանների, մշակութային օբյեկտների վերականգնմանը», — հայտարարել է Միրզիյոևը Թյուրքական խորհրդի գագաթնաժողովում:

Բացի այդ, Միրզիյոևը տնտեսական կապերի ամրապնդման շրջանակում առաջարկել է մշակել տնտեսական համագործակցության ռազմավարություն: