ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Տեր-Թադևոսյանների ընտանիքին՝ Արկադի Տեր -Թադևոսյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակից։

Հիշեցնեք, որ կյանքի 82–րդ տարում այսօր մահացել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` լեգենդար Կոմանդոսը։

Նա մահացել է Երևանի «Էրեբունի» հիվանդանոցում։ Վերջին օրերին նրա առողջական վիճակը վատացել էր, և նրան տեղափոխել էին հիվանդանոց։