Չինաստանն ԱՀԿ-ին կոչ է արել ուսումնասիրել ԱՄՆ Ֆորտ-Դետրիկում եւ այլ երկրների նմանանատիպ լաբորատորիաներից կորոնավիրուսի արտահոսքի հավանականությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Հուա Չունինին:

Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում ԱՀԿ-ն կարող է հետազոտություններ անցկացնել աշխարհի այլ երկրների լաբորատորիաներում: «Ինչպես հայտնի է, Ուհանում նման հետազոտություններ արդեն անցկացվել են: Սակայն ե՞րբ է Ֆորտ-Դետրիկը բացվելու փորձագետների համար: Ինչո՞ւ արտասահմանյան ԶԼՄ-ները չեն հայտնում Ֆորտ-Դետրիկի լաբորատորիայի մասին»,-ասել է Չունինը: