Հայրենի իշխանությունները որոշել են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին վաղը նշանակել ՀՀ բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար: Այս մասին Armlur-ը տեղեկացել է իր աղբյուրներից: Վաղն առավոտյան կառավարության նիստում Չոբանյանը կազատվի պաշտոնից ու կնշանակվի նախարար:

Հիշեցնենք, որ այսօր ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հրաժարական էր ներկայացրել: Կայքը փորձել է կապ հաստատել Հայկ Չոբանյանի հետ, սակայն վերջինս չի պատասխանում:

24news-ն արդեն տեղեկացրել է, որ Հայկ Չոբանյանը վաղը հանդես կգա հայտարարությամբ: