Ես չեմ կարծում, որ Հայաստանում արտահերթ ընտրությունները տեղի կունենան,-այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանը: Նա հավանական է համարել, որ իշխանությունները կուռճացնեն կորոնավիրուսով վարակված մարդկանց թվերը, որպեսզի հայտարարեն լոքդաուն եւ չեղարկեն ընտրությունները:

«Հնարավոր չէ, որ Նիկոլ Փաշինյանը այնքան ձայներ հավաքի, որքան նախկին ընտրությունների ժամանակ։ Հուսով եմ, որ ընտրությունները տեղի չեն ունենա։ Սակայն, անգամ եթե ընտրություններն անցկացվեն, կարծում եմ, որ ընդդիմությունը չպետք է մասնակցի Նիկոլ Փաշինյանի ընտրություններին, քանի որ դավաճանի հետ քայլ անելը հավասար է դավաճանության»,-ասել է Ներսիսյանը։

Նա հավանական է համարել թանկացումների նոր ալիքը։  Նրա կարծիքով, թանկացումներին զուգընթաց մեր քաղաքացիների մոտ կարթնանա անվստահության զգացողությունը։

«Հիմա երբ մարդկանց բացատրում ես, որ թուրքը մոտեցել է մեր դռանը, այդ ամենը շատերի կողմից ընկալվում է որպես դավադրություն։ Հուսով եմ, որ մարդկանց մոտ կարթնանա անվստահության զգացողությունը եւ նրանք դուրս կգան փողոց։ Կարեւոր է ոչ միայն մարդկանց քանակը, այլ նաեւ այդ մարդկանց որակը»,-ասել Ներսիսյանը։