ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, պատասխանելով ArmDaily.am-ի պետական մանկապարտեզներում ընդունելության անցկացման մասին հարցին, ասաց, որ համապատասխան քննարկումներ բազմաթիվ անգամներ ունեցել են Առողջապահության նախարարության հետ։

Նա նշեց, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված հետաձգվեցին նաև դպրոցներում երկարօրյա պարապմունքների ու տարբեր խմբակների գործունեությունը, որովհետև մինչ այդ համաձայնություն էր ձեռք բերվել ԱՆ-ի հետ՝ թույլատրել նաև այդ պարապմունքները։

Անդրադառնալով պետական մանկապարտեզներում ընդունելության վերականգնմանը, Անդրեասյանը նշեց, որ Առողջապահության նախարարության հետ հստակ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ համավարակի ալիքի թուլացման, առավել կայուն իրավիճակ հաստատվելու դեպքում ընդունելությունը կվերսկվի։