Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Արավուս գյուղում ադրբեջանցիներն ասել էին՝ եթե մինչև այս ժամը չլքեք գյուղը, հենց հիմա դրոն ենք ուղարկում՝ գա, գյուղը ոչնչացնի։ Թաթոյանն ընդգծել էր, որ սա նշանակում է, որ, ի սկզբանե նրանց ներկայությունն այդտեղ ապօրինի է, վտանգում է ՀՀ քաղաքացու, բնակչի իրավունքները։

ArmDaily.am-ը Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցից հետաքրքրվեց, թե ինչ միջադեպի մասին է խոսքը և երբ է տեղի ունեցել։ Ի պատասխան մեր հարցին՝ Շադունցը նշեց, որ միջադեպը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ. «Խոսքը մի դիրքի մասին է, ամբողջ գյուղին չի վերաբերում, GPS-ով այդ դիրքը անցել է իրենց, ստիպված դուրս ենք եկել, հիմա իրենք կանգնած են այնտեղ»։

Նա նաև նշեց, որ քիչ առաջ է եղել Արավուս վարչական շրջանում, որտեղ ամեն ինչ հանգիստ էր, որևէ արտառոց իրավիճակ չկա։