Էրդողանը մտադիր է Շուշի այցելել, որը հայտնվել է Ադրբեջանի հսկողության տակ Արցախի դեմ Բաքվի եւ Անկարայի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով:

Ելույթ ունենալով թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթաժողովի ժամանակ՝ Էրդողանը հայտարարել է, որ «կարեւոր է շարունակել Ադրբեջանին աջակցությունը բոլոր միջոցներով՝ Ղարաբաղում թուրքական կառույցների վերածնման ու պահպանման համար»: «Հուսով ենք, որ ռամադանից հետո մոտ ժամանակներս կայցելենք Շուշի, որտեղ կկարողանանք զգալ տոնի նոր շունչը»,-նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը: