ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կայացած պետությունը կաթվածահար պետությունից տարբերվում է ինստիտուտների աշխատանքով։ Հանրությունն իր կարծիքն արդեն արտահայտեց աղազարովների` հողային պատկանելության մասին դիրքորոշումներին, բայց մի հարց ինձ այդպես էլ հանգիստ չի տալիս։ Արցախի հանրապետության Ազգային Ժողով, ԱՀ քաղաքական կուսակցություններ, դուք է՞լ բան չունեք ասելու ՀՀ-ում հնչող` Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների մասին թուրքական դիրքորոշումների վերաբերյալ։ Եթե ունեք, ապա դա ինստիտուցիոնալ ասեք, այլ պարագայում եթե դուք ինքներդ ձեզ չհարգեք, ապա ո՞նց պետք է ուրիշներից պահանջեք ձեզ հարգել»։