«Երրորդ ուժ» նախաձեռնության ղեկավար Արտակ Թովմասյանն այսօր գործարարների հետ հանդիպում էր նախաձեռնել, որին հրավիրվածների մեծ մասը չէին եկել: Հավաքի ընթացքում ելույթ ունեցան Արտակ Թովմասյանը, Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության նախկին պետ Մեխակ Ապրեսյանը և 2-3 գործարար: Ավելի վաղ Armlur-ը գրել էր, որ Թովասյանի «Երրորդ ուժ» նախաձեռնությունը դեռ չձևավորված պառակտվել է։ Ի սկզբանե այս նախաձեռնության մաս էին դարձել «Հայահավաք» նախաձեռնության անդամները՝ Արագած Ախոյանը, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Գասպարի Սարգսյանը, Արշակ Զաքարյանը, Վարդան Այվազյանը և այլք, մինչդեռ, ըստ կայքի, Թովմասյանը վերջերս մեկնել է Մոսկվա, այնտեղ հանդիպումներ ունեցել եւ վերադառնալուց հետո հայտարարել, թե այլեւս չի ցանկանում շարունակել իր ճանապարհն այդ ուժերի ներկայացուցիչների հետ: