Ապրիլի 1-ին «Իմ քայլի» պատգամավորների նախաձեռնությամբԱզգային ժողովում արտահերթ նիստ կհրավիրվի։ Այս մասին տեղեկանում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունից։

Նիստի օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ առաջին և երկրորդ ընթերցմամբ։