Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ահաբեկչին, չորեքշաբթի հայտնել է Անատոլիական գործակալությունը:

Նրա տվյալներով՝ ձերբակալվածը միջազգային հետախուզման մեջ էր Ինտերպոլի կարմիր բյուլետենով։ Նրա ազգությունը չի նշվում։

Անկարայում նրա ձերբակալման գործողության ընթացքում հանցագործից առգրավվել է անձը հաստատող կեղծ փաստաթուղթ։