Մարտի 29-ին՝ ժամը 22:05-ին, «Արևիկ մանկական բուժմիավորում»-ից հաղորդում է ստացվել, որ ժամը 21:10-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի 16-ամյա բնակիչ Ս. Սարգսյանը:

Մեկնած ԱԳԲ տեսուչը պարզել է, որ Ս. Սարգսյանը թունավորումը ստացել է նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, իրենց տան բաղնիքում տեղադրված ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը: