ԻրավաբանԿարոլինա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
300.1 հոդվածի հակասահմանադրականության, այսօրվա դատական նիստի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների մասին
Նախ, հնարավորինս համառոտ այն մասին՝ ինչ է արձանագրել Սահմանադրական դատարանը ս. թ. մարտի 26-ի թիվ 1586 որոշմամբ.
1.Սահմանադրական դատարանը, թիվ 1586 որոշամամբ հղում կատարելով ՍԴ այլ որոշումների և միջազգային դատական փորձին, ևս մեկ անգամ հաստատել է այն դիրքորոշումը, որ Սահմանադրությամբ ամրագրված իրավական պետության բաղադրատարր կազմող իրավական որոշակիության սկզբունքի համատեքստում իրավական նորմը ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼ «ՕՐԵՆՔ», եթե ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ՉԷ ԲԱՎԱՐԱՐ ԱՍՏԻՃԱՆԻ ՀՍՏԱԿՈՒԹՅԱՄԲ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը:
Միևնույն ժամանակ, իրավական նորմը պետք է լինի ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ՄԱՏՉԵԼԻ՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում, ինչպես նաև օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն ՀՍՏԱԿ, ՈՐՈՇԱԿԻ և ՉՀԱՆԳԵՑՆԵՆ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՇՓՈԹՈՒԹՅԱՆ:
2. Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը պարունակում է բլանկետային նորմ, տվյալ դեպքում՝ հղում է պարունակում 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրության որոշ նորմերի:
Վերոնշյալի հետ կապված Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածում վկայակոչված սահմանադրական նորմերը Սահմանադրության 2005 թ. և 2015 թ. փոփոխություններով, թեև առերևույթ ունեն կարգավորման միևնույն առարկան, այդուհանդերձ, դրանք ենթարկվել են ԷԱԿԱՆ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ:
Պարզ ասած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հղում է տալիս մի Սահամանդրության, որն այլևս ՉԻ ԳՈՐԾՈՒՄ, ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ:
3. Խնդրահարույց է նաև, 300.1 հոդվածում սահմանված «(…) որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ» ձևակերպումը:
Հոդվածի ձևակերպումից պարզ չէ «իրավական համակարգ» եզրույթն օգտագործված է լայն, թե՞ նեղ իմաստով, «իրավական նորմի գործողության դադարեցումը» պետք է կրի էպիզոդիկ, թե՞ համակարգային, վերջնական, թե՞ ժամանակավոր բնույթ:
Ավելին, ՀՀ օրենսդրության մեջ չկա «իրավական համակարգ» եզրույթի հստակ ձևակերպումը:
Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ «նորմը փաստացի վերացնելը» («de facto») և «իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցումը» («de jure») ձևակերպումները որևէ մեկնաբանման պարագայում չեն կարող լինել միմյանց հետ տրամաբանական-իրավական շաղկապվածության մեջ: Ընդհակառակը, դրանք գտնվում են իմաստային հակադրության մեջ, քանի որ որևէ նորմի «de facto» վերացման վիճակը չի կարող ինքնաբերաբար հանգեցնել նորմի «de jure» դադարման վիճակին:
Ավելի մատչելի՝ 300.1 հոդվածում սահմանված եզրույթները ՄԻՄՅԱՆՑ ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ:
Նման անորոշ ձևակերպումները կարող են հանգեցնել 300.1 հոդվածի ԿԱՄԱՅԱԿԱՆ, ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՀԻՄՔԻ կիրառման, ինչին ականատես ենք Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի քննության ողջ ընթացքում:
4. 300.1 հոդվածը հակասում է նաև Սահմանադրությամբ ամրագրված համաչափության սկզբունքին:
Մասնավորապես, օրենսդրական ձևակերպման անհստակությունը և անհիմն լայն օրենսդրական սահմանափակումը տվյալ դեպքում հանգեցնում է Սահմանադրությամբ երաշխավորված համաչափության սկզբունքի խաթարման, որի ողջ իմաստը կայանում է նրանում, որ որքան ավելի ինտենսիվ է անձի հիմնական իրավունքի կամ ազատության սահմանափակումը, այնքան ավելի է մեծանում այդ սահմանափակումը հիմնավորելու բեռը:
Տվյալ պարագայում, 300.1 հոդվածի հակասումը իրավական որոշակիության սկզբունքին հանգեցրել է նաև համաչափության սկզբունքին հակասելուն:
ԱՅՍՊԻՍՈՎ, Սահմանադրական դատարանը ճանաչել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին ՀԱԿԱՍՈՂ և ԱՆՎԱՎԵՐ:
Այսօր, դատական նիստին դատախազների բացակայությունը ևս մեկ անգամ հավաստում է վերջիններիս իրավական և փաստական հիմքերի ունայնությունը, քաղաքական պատվեր կատարելու փաստը:
Թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ՈՐՈՇ դեպքերում թույլատրում է մեղադրանքի լրացումը և (կամ) փոփոխումը, ՍԱԿԱՅՆ այդ նույն օրենսգիրքը ՀՍՏԱԿ ԱՄՐԱԳՐՈՒՄ է, որ քրեական գործը հարուցվում է ԴԵՊՔԻ առիթով, այլ ոչ թե սուբյեկտի շուրջ:
Այդ նույն օրենսգիրքը հստակ ամրագրում է, որ քրեական հետապնդումը բացառվում է, ի թիվս այլնի, այն դեպքերում, երբ բացակայում է հանցագարծության փաստը և երբ արարքի մեջ հանցակազմ չկա:
Այս հիմքերի առկայության պարագայում ՄԵՂԱԴՐՈՂԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ քրեական հետապնդում իրականացնելուց, որը դատարանի համար քրեական գործի վարույթը ԿԱՐՃԵԼՈՒ և ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԻՄՔ Է:
Ավելին, եթե անգամ մեղադրողը չի հրաժարվում, ԱՊԱ ԴԱՏԱՐԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է վերոնշյալ հիմքերի առկայության պարագայում լուծել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ:
Այսօր հերթական անգամ մենք ականատես եղանք, որ ներկայումս քրեական գործերը «կարում են» մարդկանց վրա՝ հերթով փորձելով բոլոր հոդվածները (հատկապես՝ հակասահմանադրականները) և խուսանավելով կիրառման ենթակա նորմերից:
Ցավում եմ, որ Սահմանադրական դատարանի մասնագիտական սկզբունքայնության գեթ կեսը չկարողացան ցուցաբերել դատավորը և դատախազները:
ԲԱՅՑ վստահ եմ, որ շուտով մենք ականատես ենք լինելու արդարության վերականգմանը:
Իսկ բոլոր իրական հանցագործները #դատվելու_են