Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի կարծիքով ընտրանու հաջող ելույթները կապված են նաև նրա հետ, որ ֆուտբոլիստների մոտ փոխվել է մտածելակերպը:

«Մեր մտածելակերպն է փոխվել: Հիմա այլ կերպ ենք պատրաստվում խաղերին: Նոր մարզչի հետ նոր մտքեր են եկել, որը սկսում ենք իրագործել և ավելի շատ ենք հավատում մեր ուժերին: Ինձ համար խաղային սխեմայի տարբերություն չկա, եթե բոլոր կատարում են իրենց առաջ դրված պարտականությունները»,-հեռավար մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է կիսապաշտպանը:

Մարտի 31-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա ԱԱ 2022-ի որակավորման J խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Ռումինիա հանդիպումը։ Այն կմեկնարկի 20:00-ին: Հանդիպումը կսպասարկեն լատվիացի մրցավարները՝ Անդրիս Տրեյմանիսի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Հարալդս Գուդերմանիսը և Ալեքսեյ Սպասյոնիկովսը։ Չորրոդ պաշտոնյան է Վիտալիս Սպասյոնիկովսը։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Վիտոր Պերեյրան (Պորտուգալիա), պատվիրակը՝ Սվիտլանա Շկիլը (Ուկրաինա)։