Կոտայքի մարզում  40-ամյա Ռուստամ Մգոյանը  իր վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենայով Արագյուղ-Բուժական ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին եւ կողաշրջվել: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ ավտոմեքենան բարձված է եղել 15 տոննա տորֆով, որն ամբողջովին թափվել է: