ՀՅԴ ադամ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նախորդ գրառումով անդրադարձել էի երկրի իրավապահ, դատական համակարգը կազմաքանդողներին։ Բայց երևի թե տարբեր ոլորտներին անցնելուց առաջ անհրաժեշտ էր ներկայացնել նրանց, ովքեր այս 3 տարիների ընթացքում քանդեցին պետականության հիմքերը, իրենց գործիւնեությամբ կամ անգործությամբ խախտեցին Սահմանադրական կարգը, յուրացրեցին ուրիշների, կամ ինքնակամ հրաժարվեցին իրենց լիազորություններից։ Այս քաոսը մեզ հասցրել է անդունդի եզրին, սակայն նույն ընթացքը շարունակվում է։

1. նիկոլ փաշինյան – ՀՀ վարչապետ (ոչ բարով)

2. Արմեն Սարգսյան – ՀՀ նախագահ

3. արարատ միրզոյան – ՀՀ ԱԺ նախագահ

4. արայիկ հարությունյան – ԼՂՀ նախագահ

5. արմեն գրիգորյան – ՀՀ ԱԽՔ

6. Ռուստամ Բադասյան – արդարադատության նախարար

7. Արթուր Դավթյան – գլխավոր դատախազ

8. Գագիկ Ջհանգիրյան – ԲԴԽ անդամ (գորշ կարդինալ ու գաղափարախոս)

9. ք անդո – ԱԺ հանձնաժողովի նախագահ

10. Վլադիմիր Վարդանյան – ԱԺ հանձնաժողովի նախագահ

11. Լիլիթ Մակունց, Հակոբ Սիմիդյան, Ալեն Սիմոնյան, Լենա նազարյան – ԱԺ մեծամասնության ղեկավարություն

12. ԱԺ իշխող խմբակցության բոլոր պատգամավորները

13. ՀՀ կառավարության անդամները»։