Մոսկվայում փակվել էր մուտքը Կարմիր հրապարակ՝ այնտեղ մոռացված փաթեթի պատճառով: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ Պահպանության դաշնային ծառայությանը, սահմանափակումները շուտով կվերացվեն:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ հրապարակում փաթեթ է հայտնաբերվել, որն, ինչպես ավելի ուշ պարզվել է, մոռացված է եղել: Իրավապահները ստուգումներ են իրականացրել, սակայն մոռացող տղամարդն ավելի ուշ ինքն է վերադարձել դրա հետևից:
Նշվում է, որ շուտով Կարմիր հրապարակը բաց կլինի այցելությունների համար: