Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման J խմբի երկրորդ մրցափուլի Հայաստան-Իսլանդիա խաղին ընդառաջ` մարտի 27-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կայացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախախաղային մարզումը:

Ինչպես հայտնում է ՀՖՖ լրատվության բաժինը, Լիխտենշտեյն մեկնած ֆուտբոլիստներին այսօր միացել է և մարզմանը մասնակցել Էդուարդ Սպերցյանը: Վաղվա հանդիպմանը չի մասնակցի Գևորգ Ղազարյանը: Թիմի հայտացուցակը հայտնի կդառնա մարտի 28-ի առավոտյան: