Համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 126 միլիոն 134 հազար 260-ի, հայտնում է Ջոնս Հոփկինսի ամերիկյան համալսարանը:

COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացությունների թիվը հասել է 2 767 546-ի, ապաքինվել է ավելի քան 100 միլիոն մարդ:

10 միլիոն կամ ավելի COVID-19 վարակ ունեցող երկրներից են Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան: