Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Քեռյանը նշանակվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ, որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Կարեն Քեռյանին նշանակել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

2020 թվականի սեպտեմբերի 24-ին վարչապետի որոշմամբ Սմբատ Գոգյանն ազատվել էր Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից: