Ռուսաստանն ապրիլի 1-ից վերականգնում է կանոնավոր ուղևորափախադրումները Գերմանիայի, Շրի Լանկայի, Վենեսուելայի, Սիրիայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի ՌԴ դաշնային օպերատիվ շտաբից:

Նշվում է, որ Գերմանիայի ավիացիոն իշխանությունների հետ համաձայնեցմամբ՝ փոխադարձ կերպով կվերականգնվի կանոնավոր ավիահաղորդակցությունը՝ Ֆրանկֆուրտ-Մոսկվա-Ֆրանկֆուրտ, Ֆրանկֆուրտ-Սանկտ Պետերբուրգ-Ֆրանկֆուրտ, Մոսկվա Բեռլին-Մոսկվա երթուղիներով:

Բացի այդ, վերականգնվելու են նաև թռիչքները Մոսկվա-Կարակաս, Մոսկվա-Դամասկոս, Մոսկվա-Դուշանբե, Մոսկվա-Տաշքենդ, Մոսկվա-Կոլոմբո ուղղութուններով:

ՌԴ օպերատիվ շտաբից հայտնել են նաև, որ կավելանա կանոնավոր չվերթների քանակը Ռուսաստանից Կուբա, Հայաստան, Ադրբեջան, Եգիպտոս և ԱՄԷ: