ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ, որի ընթացքում քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը: Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

«Ռազմական գերատեսչությունների ղեկավարները առարկայական քննարկում են ունեցել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ ուշադրություն դարձնելով փոխգործակցությանը հրադադարի ռեժիմի խախտման փաստերի հետ կապված հարցերի ուսումնասիրմանն ուղղված համատեղ հանձնաժողովի շրջանակներում, ինչպես նաև այլ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին»,- ասվում է ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ: