Երեկվանից ֆինանսավորվում է արցախցիների աջակցության ծրագիրը: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, կառավարության նիստում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

«Խոսքը յուրաքանչյուր քաղաքացուն 68 հազարական դրամի տրամադրման ծրագրի մասին է: Երեկ արդեն մոտ 80 հազար քաղաքացու աջակցություն է տրամադրվել:  Ընդհանուր առմամբ 5,5 մլրդ դրամի սահմաններում, գործընթացը շարունակվում է»,-ասաց նա: