Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը և այլ հայտնի համաշխարհային հայեր միացել են Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախաձեռնությանը, որն ուղղված է Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Նրանք «Ինստագրամի» իրենց էջերի սթորի բաժնում, որտեղ արված հրապարակումը պահպանվում է 24-ժամ, տեղադրել են «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը» գրությամբ նկարներ՝ դրանցում նշելով նաև իրենց մտերիմ մարդկանց: