Մարտի 23-ին Ստոկհոլմում կանանց մենասահքի կարճ ծրագրով մեկնարկեց գեղասահքի աշխարհի առաջնությունը:

այաստանը, ի սկզբանե, պետք է ներկայացված լիներ երեք մրցաձևերում՝ տղամարդկանց և կանանց մենասահքերում և պարային զույգերում: Սակայն Անաստասիա Գալուստյանը մեկնարկից օրեր առաջ վնասվածք ստացավ, իսկ Սլավիկ Հայրապետյանի կորոնավիրուսի թեստը մեկնելուց առաջ դրական պատասխան է տվել:

Այժմ, Հայաստանը Շվեդիայի մայրաքաղաքում կներկայացնի միայն Թինա Կարապետյան — Սիմոն Սենեկալ պարային զույգը: Նրանք սահադաշտ դուրս կգան մարտի 26-ին և կկատարեն կարճ ծրագիրը: Հաջող ելույթի և որակավորումը հաղթահարելու դեպքում հայկական զույգը հաջորդ օրը կմասնակցի նաև ազատ ծրագրի կատարմանը:

Նշենք, որ կանանց կարճ ծրագրից հետո առաջատարը Ռուսաստանը ներկայացնող Աննա Շչերբակովան է՝ 81.00 միավորով: Երկրորդ տեղում ճապոնուհի Ռիկա Կիհիիրան է՝ 79.80 միավոր, եռյակը եզրափակում է Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Ելիզավետա Տուկտամիշևան՝ 78.86 միավորով:

Առաջնությունը կավարտվի մարտի 28-ին: