Հարգելի ուսանողներ,
Ուսանողական խորհրդարանը ապացուցել է, որ հանդիսանում է համալսարանի ուսանողական ինքնակառավարման և ինքնավարության ծավալման և զարգացման երաշխավորը, նպաստում սովորողների իրավուքների և պարտականությունների լիարժեք կատարմանը:
Իր երկարամյա գործունեության ընթացքում Ուսանողական խորհրդարանը կատարելագործվելով և հավատարիմ մնալով իր սկզբունքներին միշտ եղել է և կմնա  ուսանողների կողքին:
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի հոդվածը, որը վերաբերում է ուսանողներին, ուսանողական ներկայացուցչական մարմիններին և միավորումներին, իր բացթողումների հետևանքով բուհերում, ուսանողական միջավայրում, նպաստելու է քաոտիկ մթնոլոտի ստեղծմանը՝ բերելով ապագայում ուսանողների պառակտման, ուսանողության շրջանում անառողջ մթնոլորտի ձևավորման և կասկածելի նպատակներ հետապնդող «ուսանողական միավորումների» ձևավորման:
Ուսանողական Խորհրդարանն իր խորը մտահոգություններն ու դժգոհությունն է հայտնում ընդունված օրենքի վերոնշյալ կետերի վերաբերյալ: