Sport24-ը գրում է, որ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչը կդառնա 68-ամյա ռուս մասնագետ Անատոլի Բայդաչնին:

«Արարատ-Արմենիան» Հայաստանի գործող չեմպիոնն է: Այս պահին թիմը 3-րդ տեղում է 2020/21 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում: Մարտի 5-ին հայտնի դարձավ, որ երևանյան ակումբը խզել է պայմանագիրը իսպանացի մարզիչ Դավիդ Կամպանիայի հետ: Վերջինիս ժամանակավորապես փոխարինել է Արմեն Ադամյանը։

Բայդաչնիի աշխատանքի վերջին վայրը «Ռոստովն» է, որը նա ղեկավարել է երկու ամիս՝ 2012 թվականին: Դրանից առաջ նա մարզել է Ֆակելը, Թերեքը, Ռոստսելմաշը, Չեռնոմորեցը, Ժեմչուժինան, Բելառուսի ազգային հավաքականը (2003/05) և այլ թիմեր:

1969-1974 թ․թ խաղացել է Մոսկվայի «Դինամոյի» կազմում։ ԽՍՀՄ հավաքականի կազմում անցկացրել է 5 հանդիպում։