Մոտ մեկ ժամ առաջ, կրակոցներ են հնչել Վանաձորում։ Նախնական տեղեկություններով, Թումանյան 11 շենքի շքամուտքու մ, որսորդական հրազենով կրակել են նույն շենքի 34-ամյա բնակիչներից մեկի վրա։ Վերջինս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝մահացել է։

Marzer.am-ի նախնական տեղեկություններով, սպանվածը նախօրեին՝ Վանաձոր–Դիլիջան  տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վարորդն է եղել։

Դեպքի վայրում այս պահին աշխատում են մեծ թվով իրավապահները՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ։ Շենքի շքամուտքը պատված է արյունով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում