Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ և պատվաստումից հետո իրեն լավ է զգում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է երկրի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պուտինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Իրեն լավ է զգում: Վաղը նրա մոտ լիարժեք աշխատանքային օր է լինելու»,- ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ նախագահի պատվաստման գործընթացը հանրային միջոցառում չի լինելու: Պուտինը նաև նախընտրել էր չնշել, թե որ պատվաստանյութն է ստանալու, որպեսզի տարբերություն չդրվի ռուսական արտադրության դեղամիջոցների միջև: Պուտինի խոսքով՝ երեք պատվաստանյութերն էլ անվտանգ են և արդյունավետ: