Կանադայի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Չինաստանի չորս պաշտոնյաների եւ մեկ կազմակերպության նկատմամբ`կապված Չինաստանի Սինցզյան-Ույղուրական Ինքնավար Մարզում ույղուրների իրավունքների խախտումների հետ: Այս մասին ասվում է Կանադայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կանադան հայտարարում է չորս պաշտոնյաների եւ մեկ իրավաբանական անձի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին` հատուկ տնտեսական միջոցառումների մասին՝ օրենքի (Չինաստանի Ժողովրդական Հանրապետության) դրույթներին համապատասխան՝ Սինցզյան-Ույղուրական Ինքնավար Մարզում մարդու իրավունքների կոպիտ եւ համակարգված խախտումների համար: Արտաքին գործերի նախարարությունը հավելել է, որ պատժամիջոցները համաձայնեցվել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության հետ:

Կանադական պատժամիջոցների տակ ընկել են Սինցզյանի հասարակական անվտանգության վարչության պետ Չեն Մինգոն, կուսակցության կոմիտեի անդամ, այս շրջանի քաղաքական-իրավաբանական հանձնաժողովի ղեկավար Վան Մինշանը, Սինցզյանի կուսակցության կոմիտեի քարտուղարի տեղակալ Վան Ցզյունժենը, ինչպես նաեւ Ժողովրդական ներկայացուցիչների ժողովի (տարածաշրջանի բարձրագույն օրենսդիր մարմին) մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Չժու Հայլունը: Սահմանափակումները տարածվում են նաեւ Սինցզյան քաղաքի շինարարական-արտադրական կորպուսի վրա:

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ ՍՈՒԻՄ-ում ավելի քան մեկ միլիոն ույղուրներ եւ այլ մահմեդական փոքրամասնություններ տուժել են Չինաստանի իշխանությունների գործողություններից: Այս կապակցությամբ Օտտավան կոչ է արել ՉԺՀ-ին ապահովել միջազգային դիտորդների անխոչընդոտ մուտքը մարզ՝ մարդու իրավունքների ներկա իրավիճակը վերահսկելու համար: «Մենք մեր գործընկերների հետ միասին Չինաստանի կառավարությանը կոչ ենք անում դադարեցնել ույղուրների եւ մահմեդական այլ էթնիկ փոքրամասնությունների դեմ բռնաճնշումների սիստեմատիկ արշավը եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,- ասել է Կանադայի արտգործնախարար Մարկ Գառնոն: