Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 19:00-ի սահմաններում Չաուշի փողոցում ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան  բախվել  է ճանապարհի  թույլատրելի հատվածում կայանված թիվ 67 երթուղին սպասարկող ավտոբուսին:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Փաստի առթիվ Հ. Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: