Pastinfo.am-ը գրում է.

«Սիլ կոնցեռնի» նախագահ Խաչատուր Սուքիասյանը շարունակում է ծառայություններ մատուցել իշխանություններին։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Սուքիասյանը «որս» է սկել հատկապես մեդիադաշտում հայտնի դեմքերի նկատմամբ։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Սուքիասյանն հանդիպման է կանչել սոցցանցերով իշխանություններին բավական ակտիվ քննադատող լրագրող, թուրքագետ Նաիրի Հոխիկյանին։ Այն կայացել է փակ ֆորմատով։ Սուքիասյանը առաջարկ-պահանջ է ներկայացրել Հոխիկյանին՝ դադարեցնել իշխանությունների և հատկապես Նիկոլ Փաշինյանի հասցեին սուր քննադատություններով հանդես գալը։

Մեր տեղեկություններով՝ իշխանություններն ու իշխանամերձ օլիգարխները, նրանց թվում «Գռզո» մականունով հայտնի Խաչատուր Սուքիասյանը, լծվել են սոցցանցերում Փաշինյանի ընդդիմախոսներին լռեցնելու գործին։ Մասնավորապես՝ կատարվում է ակտիվ մոնիտորինգ, որի արդյունքում անհատականացվում են ակտիվ քննադատներն ու փորձում արվում «վերբովկա» անել նրանց։

Մեդիադաշտում «աջակիցներ» գտնելու գործիքակազմը տարբեր է՝ մի դեպքում բարեկամական «խնդրանքը», մյուս դեպքում՝ նյութական աջակցությունն ու խոստումները, ինչպես նաեւ շանտաժն ու սպառնալիքները։