Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ակտի ստորագրումից հետո անվտանգության խնդիրներին զուգահեռ Հայաստանում առաջացավ քաղաքական ճգնաժամ:

Քաղաքական ճգնաժամից դուրս գալու լուծման տարբերակները բազմաթիվ չէին, և մտահոգ քաղաքական ուժերը ձեւավորեցին «Հայրենիքի փրկության շարժումը»՝ օրակարգում ունենալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Հայրենիքի փրկության շարժումը» գրեթե չորս ամիս շարունակ տարբեր ակցիաների միջոցով օրակարգում պահեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն քաղաքական ճգնաժամն այդ կերպ չլուծվեց:

Փողոցում մարդկանց քիչ արձագանքի, հանրային մեծ դժգոհությունը գործողություններով արտահայտվելը ՀՓՇ-ի մոտ չստացվեց, իսկ քաղաքական ճգնաժամը խորանում էր, հետևաբար պետք էր փոխել տակտիկական քայլերը: ՀՓՇ ուժերից մեկը՝ ԲՀԿ-ն համաձայնեց գնալ արտահերթ ընտրությունների:

Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո հայտարարվեց, որ հունիքի 20-ին արտահերթ ընտրություն է լինելու:

Սա սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հասնելու տարբերակ է, եթե քաղաքացին չի ուզում, չի ընտրի իշխող ուժին: ԲՀԿ-ն քայլ արեց լուծելու քաղաքական ճգնաժամը, հիմա հերթը հասարակությանն է: